ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սցենարը Հայաստանում չի գրված, դերակատարներն են Հայաստանում

Սցենարը Հայաստանում չի գրված, դերակատարներն են Հայաստանում
19.12.2025 | 16:05

ՈՒրախալի է, որ շուռ տված հոգևորականների ու իշխանության կողմից Սուրբ Էջմիածին բերվածների գրոհը ձախողվեց,․ սակայն պետք է հասկանալ, որ սա, ռազմական լեզվով ասած, Նիկոլ Փաշինյանի կողմից «հետախուզություն էր՝ մարտով», որպեսզի պարզի Մայր աթոռի պաշտպանության թույլ տեղերը, հետո կատարի հարձակման համար պահանջվող մարդկային զանգվածի մոբիլիզացիա։

Չպետք է զգոնությունը կորցնել։ Սրա սցենարը Հայաստանում չի գրված, դերակատարներն են Հայաստանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4456

Մեկնաբանություններ